Շուրջ 500 քրիստոնյաներ բողոքի ակցիա են կազմակերպել Ասյութ քաղաքում: Նրանք հավաքվել են իշխող կուսակցության շտաբ-բնակարանի դիմաց:
Ցուցարարները երդվել են իրենց «արյամբ ու հոգով» պաշտպանել խաչը: Նրանք մեղադրել են կառավարությանը, որ բավարար միջոցներ չի ձեռնարկում երկրի քրիստոնյա ղպտիներին պաշտպանելու ուղղությամբ: Նրանք կազմում են Եգիպտոսի բնակչության 10 տոկոսը:
Բացի այդ, քրիստոնյաները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Տուժածների մասին, սակայն, տեղեկություններ չկան, գրում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ բողոքի նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել Կահիրեում եւ Ալեքսանդրիայում: Այս ցույցերը պատասխանն են Ամանորի գիշերը ղպտիական եկեղեցու մոտ կազմակերպած ահաբեկչության, որի հետեւանքով զոհվել էր 21 մարդ:





























