Լրիվ հնարավոր է, որ Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեթյու Բրայզան Բաքու մեկնի արդեն այս ամսվա ընթացքում: Այս մասին Վաշինգթոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
Մեթյու Բրայզան, ում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելը բազմաթիվ բուռն քննարկումների առիթ տվեց, արդեն 22 տարի է դիվանագիտական գործունեություն է ծավալում եւ վերջին տարիներին զբաղվել է Հարավային Կովկասում ԼՂ խնդրի կարգավորմամբ (որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ) եւ Ադրբեջանից նավթագազային խողովակաշարերը Ռուսաստանը շրջանցելով Եվրոպա հասցնելու խնդիրներով, հաղորդում է EurasiaNet-ը:
2005-2009 թվականներին զբաղեցնելով ԱՄՆ փոխպետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնը, Բրայզան համակարգել է ԱՄՆ էներգետիկ քաղաքականությունը սեւծովյան եւ կասպյան ավազանում, ինչպես նաեւ ներկայացրել է ԱՄՆ-ը ԵԱհկ Մինսկի ԽՄբում:





























