Արդարադատության խորհուրդը չէր կարող ապահովել դատական համակարգի անկախությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Նա ցավով արձանագրեց, որ Հայաստանում դատական համակարգի մասին խոսելիս ոչ ոչ չի խոսում մաժորային նոտաներով եւ չի նշում է, որ հասել ենք այն կետին, որին ձգտում ենք:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով, կան անխոնջ աշխատող դատավորներ, բայց կան նաեւ դատական համակարգի ներկայացուցիչներ, որոնք այդ պատվաբեր առաքելությունն այնքան էլ լավ չեն իրականացնում:

«Արդարադատության խորհուրդը չէր կարող ապահովել դատական համակարգի անկախությունը, ինքն էլ չլինելով անկախ եւ վերածվելով դատավորների կորպորատիվ շահերի փաստաբանի կամ նման հավակնություն ունենալով»,-ասաց նա հավելելով, որ պատճառն այն է, որ Արդարադատության խորհրդի մեծամասնությունը դատավորներ էին, իսկ ԲԴԽ-ում նրանց թիվը կեսից չի անցնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:

Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված. Գագիկ Հարությունյան

Դատական իշխանությունը չունի բավական դեր իշխանության մյուս թեւերին զսպելու եւ հակակշռելու համար. Գագիկ Հարությունյան

Անսպասելի շրջադարձ ԱԺ-ում. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն

«Այս ընտրակարգով լինելու են այլասերված ընտրություններ». ԱԺ-ն մերժեց տարածքային ցուցակները հանելու օրինագիծը