Ավտսրալիայում տղամարդը Սվոմպի անունով ընտանի կոկորդիլոսի հետ վաննա է մտել: Հոլովակում կրծքին փոքրիկ սողունի հետ տղամարդը տեղավորվել է վաննայում եւ երգում է. «Սիրում եմ լողանալ Սվոմպիի հետ, Սիրում եմ լողանալ Սվոմպիի հետ, նա չափավոր է լողում եւ ինձ չի կծում...Մենք սիրում ենք ապրել Ավստրալիայում, որտեղ հիանալի մթնոլորտ է», հաղորդում էLenta.-ն:

«Ես լոգանք ընդունեցի եւ ավստրալական ոճին համապատասպան ինձ հետ վերցրեցի Սվոմպի անունով ընտանի կոկորդիլոսին,- ViralHog-ը մեջբերում է տղամարդու խոսքերը,-ինձ մի փոքր անհանգստացնում էր, որ նա կարող է ատամներով բռնել իմ սեռական օրգանները, բայց նա բավական գոհ էր, չնայած իմ սարսափելի երգեցողությանը»: