Beeline-ը հայտարարում է հետվճարային Drive սակագնային փաթեթների պայմանների փոփոխության եւ կանխավճարային Drive փաթեթների գործարկման մասին:
Այսուհետ Drive Mini, Drive Midi, Drive Maxi և Drive Maxi+ փաթեթների դիմաց տրամադրվելու է, համապատասխանաբար, 15 ԳԲ, 40 ԳԲ, 65 ԳԲ եւ 100 ԳԲ ինտերնետ թե՛ հետվճարային, թե՛ կանխավճարային համակարգում: Փաթեթների արժեքները մնում են անփոփոխ. Drive Mini՝ 3000 դրամ, Drive Midi՝ 5000 դրամ, Drive Maxi՝ 7000 դրամ և Drive Maxi+՝ 10 000 դրամ։
«Մենք հետեւողականորեն աշխատում ենք մեր գործող փաթեթների վրա, որպեսզի բարելավենք դրանք ու առավել հարմարավետ և շահավետ դարձնենք մեր բաժանորդների համար։ Գերարագ բջջային ինտերնետն այսօրվա դրությամբ ամենապահանջվածներից է աշխարհում, և մենք անում ենք ամեն բան, որ այն հասանելի լինի բոլորին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Drive սակագնային փաթեթները տրամադրում են գերարագ ինտերնետ դյուրակիր համակարգիչների եւ WiFi/USB մոդեմների համար։ Անցումը հնարավոր է միայն ինտերնետ սակագնային փաթեթների միջեւ:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:



























