Pagani-ն կստեղծի նոր, ամբողջությամբ էլեկտրական հիպերքար:

Այս մասին ElTres հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Pagani-ի ղեկավար Հորացիո Պագանին, հայտնում է Autonews.ru-ն:

«Կանաչ» մեքենան 2025 թվականին մոտ կհայտնվի եւ կդառնա ավտոմոբիլային ընկերության պատմության մեջ չորրորդ մոդելը: Պագանիի խոսքով՝ ներկայումս ավելի քան 20 դիզայներ եւ ինժեներներ աշխատում են նախագծի վրա:

Միեւնույն ժամանակ ղեկավարը նշել է, որ Pagani-ի շարքում էլեկտրական ագրեգատները չեն փոխարինի ներքին այրման շարժիչներին: Բացի այդ, նա ասել է, որ մտադիր չէ մեքենաներում անօդաչու տեխնոլոգիաներ օգտագործել՝ նրանց խաղալիք անվանելով:

Pagani-ի հաջորդ սուպերքարը կլինի Huayra մոդելի գաղափարական հաջորդողը, որը կհայտնվի առաջիկա տարիներին:

Այս մեքենայում օգտագործվում է Mercedes-AMG-ի նախորդ 12-գլանային V12-ագրեգատը, որը միաժամանակ կարող է աշխատել փոխանցման մեխանիկական տուփի հետ միասին: