Ավստրալիայում ուժեղ ջրհեղեղներ են։ Երկրի իշխանությունները 6 գետերի հունից դուրս գալը անվանել են «համաշխարհային ջրհեղեղ»։ Վնասները արդեն հաշվարկվում են միլիոնավոր դոլարներով։

Financial Times-ի տվյալներով՝ Ավստրալիայում հացահատիկի բերքը կրկին գտնվում է տարերքի իշխանության ներքո, իսկ դա անդրադառնում է ցորենի համաշխարհային շուկայի գների վրա։ Բորսայական գործակալները զգուշանում են հացահատիկի պակասությունից, ինչպես տեղի ունեցավ 2010 թ.։ ԱՄՆ-ի ապրանքային բորսաներում հացահատիկի գները տարեսկզբին կրկին բարձրացել են եւ հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ վերջին 5 ամսվա ընթացքում։