Հայտնի երգիչ Բորիս Մոյիսեեւը մտադիր չէ թողնել բեմը, սակայն նա ստիպված է վերականգնողական շրջան անցնել: «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, այս մասին ասել է արտիստի օգնականը` Ալեքսանդր Յուդին:
«Ներկա պահին Բորիսն ակտիվորեն շփվում է, հետաքրքվում է գործերով, հիշում իր ստեղծագործական հանձնարարությունների մասին. հարցնում աֆիշաներից, նոր տեսահոլովակից, հետաքրքրվում նոր ալբոմի պատրաստմամբ»,-նշել է նա:
Օգնականի խոսքով, երաժիշտը տրամադրում է իր գործընկերներին, որպեսզի նրանք չթուլանան, այլ շարունակեն կատարել իրենց պարտականությունները:
Բորիս Մոիսեւը դեկետմբերի 18-ին իրեն կտրուկ վատ է զգացել, սակայն շտապ օգնություն կանչել է միայն հաջորդ օրը: Այն բանից հետո, երբ նրան առաջին օնգնություն են ցուցաբերել, երգիչը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց` պատճառաբանելով իր զբաղվածությունը: Դեկտեմբերի 21-ին պետք է կայանար նրա «Ես չեմ կարող կորցնել քեզ» տեսահոլովակի շնորհանդեսը եւ նա շատ էր հուզվում այդ իրադարձությունից առաջ: Դեկետեմբերի 20-ի երեկոյան նրա վիճակն ընդհանրապես վատացել է, եւ նա հոսպիտալացվել է: Հիմա Բորիսի ինքնազգացողությունը աստիճանաբար լավանում է:





























