Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին ստեղծել է քրիստոնյաների գործերով հատուկ պետական կոմիտե: Կառույցի հիմնական խնդիրը կլինի Իրաքում քրիստոնյաների վիճակի մշտադիտարկումը եւ նրանց խնդիրների լուծումը:
Կոմիտեն դիմելու է մուսուլման հոգեւոր առաջնորդներին` քրիստոնյաների դեմ հարձակումները դատապարտող հայտարարություններ անելու կոչով: Թալաբանին նաեւ քրիստոնյաների բնակության վայրերի եւ եկեղեցիների անվտանգության մակարդակը բարձրացնելու կարգադրություն է ստորագրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քրիստոնեական համայնքի տվյալներով, 2003-ի մարտից Իրաքում սպանվել է ավելի քան 2 հազար քրիստոնյա:




























