Հայտնի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը այսօր դառնում է 75 տարեկան:
Նա իր հոբելյանը պատրատվում է նշել անաղմուկ` ընտանիքում: Իսկ հետո կոմպոզիտորը նորից կվերադառնա աշխատանքի: Մաեստրոն հիմա շատ զբաղված է, նա պատրաստվում է մեծ համերգի, որը տեղի կունենա Ռիգայում:
Ռայմոնդ Պաուլսը ծնվել է 1936 թվականին Ռիգայում: Նա տասնյակ սուպեր-հիթերի հեղինակ է, այդ թվում «Миллион алых роз», «Старинные часы», «Без меня», որոնք կատարում է երգչուհի Ալլա Պուգաչովան: Պաուլսը արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ շքանշանների: Նա աշխատել է մի շարք հայտնի ռուս երգիչների հետ:





























