Աշխարհը դեռ պատրաստ չէ էլեկտրոնային առեւտուրի դարաշրջանին: Այս եզրակացությանն են եկել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովում:

Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվը 2012-ից ամսական 1 մլրդ-ից մինչեւ 2.2 միլիարդի է աճել: Ամենաարագ աճող ցուցանիշները գրանցվել են  զարգացող երկրներում: Օգտատերերի տվյալների պաշտպանության մասին վերջին վեճերը հստակ ցույց են տալիս, որ աշխարհը դեռ պատրաստ չէ թվային առեւտրի դարաշրջանին: Որպես օրինակ, ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի փորձագետները բերում են զարգացող երկրներին, որոնք կազմում են համացանցի նոր օգտագործողների 90 տոկոսը: Այնուամենայնիվ, այդ երկրների կեսից ավելին չունի օրենսդրություն, որը կպաշտպանի համացանցում տվյալների օգտագործումը:

Մինչդեռ, էլեկտրոնային առեւտուրը արագ աճում է: Շրջանառության մեկ երրորդ մասը բաժին է ընկնում  ԱՄՆ-ին, նրանք դարձել են այս ոլորտում ամենամեծ շուկան՝ վաճառքից 7.6 տրիլիոն դոլար համախառն շահույթով: Ճապոնիան երկրորդ տեղն է զբաղեցնում: Տասնյակում առաջին անգամ Հնդկաստանն է հայտնվել: