Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել 2019 եւ 2020 թվականներին Գերմանիային տեղ տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Բեռլինը պատրաստ է իր վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնել, վստահեցրել է Մաասը, փոխանցում է DW-ն:
«Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ աշխարհում շատ հակամարտություններ կան: Մենք ապրում ենք ժամանակներում, երբ մենք ՄԱԿ-ում ավելի շատ ենք, եւ ոչ թե քիչ, ինչպես ոմանք կարծում են»,- ընդգծել է գերմանացի քաղաքական գործիչը:
Նա հիշեցրել է, որ Գերմանիան ՄԱԿ-ի երկրորդ խոշորագույն դոնորն է եւ երկրորդ երկիրը՝ խաղաղապահների քանակով: 2017 թվականին երկիրը ՄԱԿ-ի բյուջե մոտ 3.4 մլրդ եվրո է ներդրել, կազմակերպության առաքելություններում 1300 գերմանացի խաղաղապահ է ներգրավված:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է հինգ մշտական անդամներից (Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ եւ Ֆրանսիա), ինչպես նաեւ՝ տասը ոչ մշտական անդամներից: Ամեն տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան աշխարհագրական սկզբունքով հինգ ոչ մշտական անդամ է ընտրում երկամյա ժամկետով:




























