Չինաստանի իշխանությունները հույս են հայտնել, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական լարվածությունը ոչնչի չի հանգեցնի: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ռուս-ամերիկյան հարաբերությունները բավականին բարդացել են: «Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները աշխարհի խոշորագույն տերություններն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են. նրանք հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային կայունության պահպանման համար, - ասել է նա,- Մենք անկեղծորեն հույս ունենք, որ երկու կողմերը կկարգավորեն տարաձայնությունները երկխոսության միջոցով` փոխադարձ հարգանքի հիման վրա»:
Մարտի 26-ին ԱՄՆ-ն հայտարարել էր 60 ռուս դիվանագետի արտաքսման եւ Սիեթլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման մասին: Եւս 24 եվրոպական երկիր, Ավստրալիան, Վրաստանը եւ Կանադան նույնպես որոշեցին արտաքսել Ռուսաստանի Դաշնության դիվանագետներին (ընդհանուր առմամբ՝ 63 մարդ): ՆԱՏՕ-ն կրճատել է դաշինքում Ռուսաստանի առաքելության կազմը՝ 30-ից՝ մինչեւ 20 մարդ, իսկ Եվրամիությունը հետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին խորհրդակցությունների համար, ում օրինակին հետեւել են նաեւ Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Պորտուգալիան եւ Սլովակիան (ավելի վաղ Լոնդոնն արտաքսել էր 23 ռուս դիվանագետի, Մոսկվան պատասխանել էր նույն քանակությամբ բրիտանացիների արտաքսմամբ):

Ընդդիմությունը պնդում է՝ զիջման չեն գնալու Սահմանադրության հարցում I ԼՈՒՐԵՐ I 14:00

Արսեն Թորոսյանը ԱԺ–ում է. բյուջեի վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Փաշինյանը Մոսկվային մեղադրում է Հայաստանում անկայունություն հրահրելու մեջ I ԼՈՒՐԵՐ I 12:00

Բանակում մահվան հերթական դեպքը. Սևանում սգում են 19-ամյա Տիգրանի համար I ԼՈՒՐԵՐ I 09:30

Դանակահшրված 3 պատանի է ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել. Օրը մեկ տողով 01.11.2026
Նմանատիպ հոդվածներ

ԱՄՆ-ն առաջ է մղում Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը վերսկսելու գաղափարը՝ «էներգետիկ հրադադարի» շրջանակում․ WSJ

Երևի պիտի ձիու գլուխ դրված լիներ մեր աշխատասենյակներում. Փաշինյանը «Կնքահայրից» է մեջբերում. Վարդևանյան

ՌԴ-ի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունները տարհանում են սկսել Ալեշկիում, սակայն դա վերագրվել է Մելանյա Թրամփին․ Le Monde
Կարդացեք նաև

Ճնշումն արդյունք չի տա․ «Ուժեղ Հայաստանը» զգուշացրել է իշխանություններին

Այդքան միամիտ չենք, որ մտածենք՝ Փաշինյանն արդար հանրաքվեի կգնա. Աննա Գրիգորյան

Իշխանությունները նախատեսում են արմատական փոփոխություններ անել կուսակցությունների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսավորման մեխանիզմներում․ Փաշինյան

Սի Ծինփինը հայտարարել է, որ Պարսից ծոցը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ

Ես չափերով մեծ եմ, երևացել եմ. Աժ ծեծի առաջամարտիկը

Իրանի ԱԳՆ-ն բացառել է ԱՄՆ-ի հետ գործարքը, եթե Վաշինգտոնը չվերացնի ծովային շրջափակումը














