«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարի 12-ին կայանալիք 5-րդ համագումարից սենսացիաներ եւ անակնկալներ ակնկալել պետք չէ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, դա կլինի կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում կայանալու են նախագահի եւ ղեկավար մարմնի ընտրություններ: Համագումարին լսվելու են քաղխորհրդի հաշվետվությունը, նաեւ քննարկվելու են «Բարգավաճ Հայաստանի» ծրագրում կատարվելիք փոփոխությունները:

Նաեւ կլինի կուսակցության ղեկավարի, քաղխորհրդի եւ վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն:

Զոհրաբյանը հերթական անգամ հերքել է Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ տարաձայնությունների մասին խոսակցությունները: