ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ի պատժամիջոցների ցանկում ներառել է 27 նավ, 21 ընկերություն եւ մեկ գործարարի՝ նավթի եւ ածխի մաքսանենգության համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

ԿԺԴՀ հանդեպ այսօրվա դրությամբ գործում է ամենախիստ պատժամիջոցների ռեժիմը:

Վերջին անգամ պատժամիջոցները խստացվել էին դեկտեմբերի 22-ին: Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 2397 բանաձեւը նախատեսում է նոր սահմանափակումներ նավթամթերքի մատակարարման եւ դրա վերամշակման արտադրանքի նկատմամբ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն զրկել Փհենյանին հրթիռամիջուկային ծրագրի շարունմակման համար  միջոցներից: