ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը որեւէ վտանգ չէր սպառնում Ռուսաստանին: Այս մասին Սկրիպալների գործի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բրիտանական կողմի տարածած տարբերակի համաձայն, Ռուսաստանը չի ներել նրա դավաճանությունը եւ որոշել է վերացնել նրան: Ընդ որում, որ նա չէր կարող Ռուսաստանի համար որեւէ սպառնալիք ներկայացնել», - նշել է ռուս դիվանագետը` հիշեցնելով, որ 2008 թվականից Սկրիպալը մշտական բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում: «Անհեթեթ եւ անբարո է պնդել, որ Սոլսբերիի միջադեպը ձեռնտու էր Մոսկվային ընտրություններից առաջ ժողովրդին համախմբելու համար», - ասել է նա:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանին ներկայացված որեւէ հարցերի ցանկ չի եղել եւ չկա:
«Ես դիմում եմ բրիտանական կողմին՝ եթե դրանք գոյություն ունեն, թվարկեք դրանք: Բայց որպես հարցեր մի ներկայացրեք մեզ ուղղված վերջնագրային մեղադրանքները եւ կատարվածում մեր մեղքը ընդունելու պահանջները», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























