Հունվարի 13-ին`ժամը 16.12-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի բնակիչ Ս.Մատինյանին պատկանող թիվ 68 տնակի նկուղում հայտնաբերվել են ականներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը,ինչպես նաեւ ինժեներ-սակրավորներ:
Նկուղից դուրս են բերել «ՊՄ-57» եւ «ՏՄ-62» տիպի հակատանկային երկու ական եւ հանձնել իրավապահ մարմիններին` հետագա փորձաքննություն անցկացնելու համար:





























