ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել սիրիական Դումա քաղաքում հնարավոր քիմիական հարձակումների մասին հաղորդումների կապակցությամբ: Այս մասին նշվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, փոխանցում է  RT-ն:

«Գլխավոր քարտուղարը լրջորեն մտահոգված է համեմատաբար հանգիստ իրավիճակից հետո վերջին 36 ժամվա ընթացքում Դումայում եւ Արեւելյան Գուտայում բռնկված եւ սաստկացած բռնությունների կապակցությամբ»,- նշվում է զեկույցում:

Նշվում է, որ Գուտերեշը հատկապես մտահոգված է Դումայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի օգտագործման մասին լուրերի կապակցությամբ:

Սիրիա-ամերիկյան բժշկական միություն բժշկական կազմակերպությունում  (Syrian American Medical Society-SAMS)  հայտարարել են ապրիլի 7-ին Դումա քաղաքի վրա գցված քլորային ռումբի մասին: Ռումբը, ինչպես նշել են կազմակերպությունում, ռումբը ընկել է քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, ինչպես հաղորդվում է, Ասադի ուժերը «խառը գործակալների» կիրառմամբ երկրորդ հարձակումն են գործել քաղաքի վրա: Այս ռումբը, ըստ SAMS- ի, ընկել է հիվանդանոցին հարակից շենքի վրա: Հարձակումների հետեւանքով, Reuters- փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 35 մարդ է զոհվել: Ընդ որում, BBC- ի աղբյուրների համաձայն,  Դումայում 70 զոհ է եղել:

ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ գերատեսչության ներկայացուցիչները ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետդեպարտամենտում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման տարբերակը եւ հայտարարել է, որ մեղադրանքները «կեղծ բնույթ են կրում»: