Երգիչ Բորիս Մոիսեեւը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերին՝ ուղեղի կաթվածից, եւ հունվարի 14-ին առաջին անգամ վեր է կացել անկողնուց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա այսօր առաջին անգամ ինքնուրույն շարժվել է: Առայժմ անհասկանալի է խոսում, դիմախաղ կա, բայց դեռեւս թույլ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, երգչի առողջության վերականգնման համար հատուկ տեխնիկա է բերվել:
Մոիսեեւի առողջության վատթարացումը կապում են գերհոգնածության հետ, նա երկու ամսում 40 համերգ է տվել:





























