ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական սցենար է նախապատրաստում Սիրիայում, եւ դրա համար պետք է պատասխան տալ: Այս մասին, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա պատրաստվող հարձակման մասին տեղեկատվությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միջազգային իրավունքի խախտմամբ ինքնիշխան պետության դեմ անօրինական ուժային ակցիայի վտանգավոր նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Ոչ միայն ուժի կիրառումը, այլեւ դրա վտանգը հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է Նեբենզյան:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի՝ Սիրիայի շուրջ ռազմական սցենարը հղի է գլոբալ անվտանգության համար ծանր հետեւանքներով: «Անբարենպաստ սցենարով իրադարձությունների զարգացման համար ստիպված են պատասխան տալ, ինչպես եւ՝ նախորդ միջամտությունների համար», - ասաց նա:
Թեմա
Տեղադրություն




























