Մենք պետք է օգտագործենք հնարավոր դիվանագիտական տարբերակները սիրիական ժողովրդի տառապանքը կանխելու եւ այս դաժան յոթամյա հակամարտությանը վերջ տալու համար: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը:
«2401 բանաձեւը պահանջում է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցում եւ մարդասիրական հասանելիություն: Սա միակ միջոցն է սիրիացիների տառապանքներին վերջ դնելու եւ այս դաժան յոթամյա հակամարտությունը դադարեցնելու համար», - ասել է Փիրսը:
«Մենք խորապես համոզված ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանոնադրության համաձայն կարող է կատարել իր պարտականությունները: Մենք կարծում ենք կա հնարավորություն, որ Խորհուրդը համախմբվի, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, բոլոր խաղաղ ջանքերը սպառելու եւ Սիրիայում դաժանությունները դադարեցնելու նպատակով դիվանագիտական տարբերակներ օգտագործելու համար:
Մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, որպեսզի մենք վերջնականապես լուծենք Սիրիայում քիմիական զենքի խնդիրը եւ դադարեցնենք բախումները եւ քաղաքական լուծումներ մշակենք», - եզրափակել է նա:




























