ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն կարող են բանակցություններ սկսել երկկողմ առեւտրային համաձայնագրի շուրջ, հաշվի առնելով այն փաստը, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը չի կարողացել կատարել բազմակողմ համաձայնագրերը: Այս մասին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի առեւտուրը համապատասխանի ԱՀԿ բազմակողմ առեւտրային համակարգին, սակայն մենք նաեւ ընդունում ենք, որ երկար տարիներ ԱՀԿ-ն չի կարողացել հասնել միջազգային համաձայնագրերի», - ասել է նա եւ հավելել, որ կարելի է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների մասին հարցը քննարկել: