ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի ներկա իշխանությունների եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ երկխոսության խթանմանն ուղղված նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերը, ինչպես նաեւ բոլոր կողմերին կոչ է անում մասնակցել երկրի նոր կառավարության ձեւավորման մասին բանակցություններին: Այս մասին ասվում է շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միացյալ Նահանգները շարունակում են հետեւել Հայաստանի իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին մասնակցել Սահմանադրության համաձայն նոր կառավարություն ձեւավորելու բանակցություններին, ինչպես նաեւ հասնել (քաղաքական) որոշման, որը կարտացոլի բոլոր հայերի շահերը: Մենք աջակցում ենք բոլոր կողմերի միջեւ երկխոսությանը նպաստելու նախագահ Սարգսյանի գրասենյակի ջանքերին»,-նշվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաեւ, որ Վաշինգթոնը շարունակում է աջակցել «խաղաղ ցույցերի անցկացմանը, ինչպես նաեւ հավատում է, որ անվտանգության ուժերը եւ խաղաղ ցուցարարները կշարունակեն հետագայում ձեռնպահ մնալ բռնությունից»:




























