ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ժամկետն ու վայրը որոշվել են: Այս մասին Թրամփը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա հայտնել է, որ Հարավային կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ «երկար ու լավ» զրույց է վարել, զրուցել է նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, ում տեղեկացրել է բանակցությունների ընթացքի մասին: