Հայաստանում տոնում են մայիսի 9-ը` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձը եւ Շուշիի ազատագրման օրը:
Մեծ Հայրենական պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ: Հայաստանից՝ ավելի քան կես միլիոն հայ, սփյուռքից եւ ԽՍՀՄ հանրապետություններից՝ 100 հազար հայ, ներառյալ ավելի քան 10 հազար հայուհի: Հայ մասնակիցների կեսը մահացել է քաջարի մահով: Pատերազմի ճակատներում 6 հայկական դիվիզիաներ են մարտնչել, եւս 7 դիվիզիա, որոնց հիմնական կազմում հայերն են եղել:
Հայ ժողովուրդը չորս մարշալ է տվել` Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Խանփերյանց), Սերգեյ Աղանով եւ մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով:
Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարում էին դիվիզիաներ եւ ավելի խոշոր միավորումներ: Ավելի քան հարյուրը ԽՍՀՄ-ի հերոսներ են, երկուսը երկու անգամ ԽՍՀՄ հերոս են դարձել՝ Հովհաննես Բաղրամյանը եւ Նելսոն Ստեփանյանը:
Մայիսի 9-ը Հայաստանի նորագույն պատմության համար դարձավ հպարտության եւ հաղթանակի եւս մեկ օր: 1992 թվականի մայիսի 9-ին ավարտվեց Շուշիի ազատագրման գործողությունը: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Շուշին վերածվել էր ադրբեջանական ռազմական հենակետի: Շուշիի ազատագրման գործողությունը սկսվեց 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը:
Հարձակումը կատարվեց մի քանի ուղղությամբ: Այն տեւեց մոտ 26 ժամ: Արդեն մինչեւ մայիսի 9-ի ժամը 04:00-ը թշնամու բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայկական կողմը կորցրեց 58 զինվոր, իսկ ադրբեջանական կողմը՝ մոտ 200: Շուշիի ազատագրումը ղարաբաղյան պատերազմի ընթացքում բեկումնային փուլ դարձավ:




























