Քաղաքացիները մեզ բավարար քվե են տվել, մենք դեռ չգիտենք՝ ինչքան են քվե տվել, որովհետև իրենք գողացել են կոնկրետ մեր ձայները, դեռ չեմ ասում ԲՀԿ–ի ձայների մասին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ ընտրություններից առաջ ինքը հայտարարում էր, որ հաջորդ վարչապետն է լինելու, բայց բավարար քվե իրենց ուժը չստացավ։

«Եթե իրենք գողանալու միտք չունեին, ընդամենը երկու օրվա մեջ 300-ից ավել մեր հիմնական գործընկերներին չէին ձերբակալի։ 72 ժամ պահել են ու բաց են թողել։ Մենք բոլոր դեպքերում գալու ենք իշխանության։ Իշխանության գալու տարբեր ձևեր կան, օրինական։ Դրանից մեկը մի հատ ճանապարհային քարտեզ գծելու ենք ու գանք իշխանության»,–ասաց նա։

Հարցին՝ գաղտնի պլանն ի՞նչ եղավ, Կարապետյանը պատասխանեց. «Դա այդ ճանապարհային քարտեզներից մեկը գաղտնի պլանով է արվում։ Գաղտնի պլանը ամեն օր պայքարով գնում ենք առաջ»։

Անդրադառնալով իրենց գործունեությանը, նա նշեց. «Դուք չեք տեսնո՞ւմ՝ ինչ պայքար ենք տանում։ Ոչ միայն Ազգային ժողովում։ Չտեսաք Ազգային ժողովում ինչ պայքար էր, որ մենք ստիպեցինք Փաշինյանին, որ ինքը հրաժարվեց հանձնելու այդ ադրբեջանցուն։ Եթե Փաշինյանը կոնկրետ չորս ժամ այդ ադրբեջանցու փաստաբան էր աշխատում, ի՞նչ տեղեկության կարիք կար։ Հենա, մենք լսում էինք իրեն և հասկանում էինք, որ հինգ րոպե հետո հանձնելու են»։

Հայ ազգի մեջ կա ընդամենը մի մարդ, ով բերում է աղետաբեր պարտվողական պատերազմ՝ իր թիմով։ Ոչ թե աղետալի, ոչ մի ձևի պատերազմի հնարավորություն չկա։ Փաշինյանը հեռանում է ու բոլորը մոռանում են պատերազմների մասին»։