Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում առանձին հանդիպման ժամանակ քննարկել են համագործակցության ձևաչափերը, ներառյալ՝ էներգետիկայի ոլորտում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
Այնտեղ կան հարցեր, որոնք կապված են, ասենք այսպես, ամենատարբեր ոլորտներում համագործակցության ձևաչափերի հետ, և դրանք քննարկվել են։
Պարզապես համագործակցություն տարբեր ձևաչափերով՝ էներգետիկայի և բազմաթիվ այլ ոլորտների շուրջ»,- հավելել է Պեսկովը։





























