Վրաստանը կարևոր դեր է խաղում TRIPP նախագծի համատեքստում՝ տրանսպորտային հասանելիության տեսանկյունից։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, հաղորդել են տեղի լրատվամիջոցները։
«Անկախ նրանից, թե ինչպես կզարգանա նախագիծն ապագայում, անկախ նրանից, թե որ երկրներով են անցնում ճանապարհները, դա կարևոր և շահավետ է Վրաստանի համար տարածաշրջանային համագործակցության համատեքստում», — հայտարարել է արտաքին գործերի նախարարը։
Նա նշել է, որ Վրաստանը գտնվում է ռազմավարական կարևոր վայրում, այդ թվում Սև ծովով միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորության տեսանկյունից։
Նրա խոսքով՝ Վրաստանի ելքը դեպի Սև ծով կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի պետությունների համար, ինչն էլ ավելի է ուժեղացնում Վրաստանի դերը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցային երթուղիների զարգացման գործում։





























