Ուզբեկստանը եւ Թուրքիան ռազմավարական գործընկերության Գերագույն խորհուրդ կստեղծեն: Այս մասին ապրիլի 30-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը:
«Մենք Թուրքիայի Հանրապետությանը ընկալում ենք որպես հսկայական քաղաքական, տնտեսական եւ ռազմական ներուժ ունեցող տերություն, որի միջազգային հեղինակությունը գնալով ավելի է աճում: Ուզբեկստանի՝ ձեր հայրական երկրի դռները միշտ բաց են ձեզ՝ մեր եղբայրների համար », - ասել է Շավքաթ Միրզիյոեւը, հաղորդում է podrobno.uz-ը:
2017 թվականին Թուրքիայի հետ երկկողմ առեւտրի ծավալը աճել է 30 տոկոսով եւ կազմել 1,5 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում է gazeta.uz կայքը, ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում նշվել է առաջիկա տարիներին առեւտրի ծավալը 5 միլիարդ դոլարի հասցնելու հնարավորությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ տրանսպորտային հաղորդակցության եւ փոխադրման ոլորտում համագործակցության ամրապնդմանը: Նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարեւոր նշանակությունը առեւտրի ակտիվացման համար: Այս առումով կարեւորվել է փոխադրումների սակագների օպտիմալացման կարեւորությունը:
Էրդողանը կիրակի եռօրյա պետական այցով ժամանել է Ուզբեկստան:




























