ԱՄՆ–ն ու ԵՄ–ն պետք է երկարաժամկետ որոշում գտնեն պղնձի մաքսատուրքերի խնդիրը կարգավորելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Ես ողջունում եմ ԵՄ–ի համար մաքսատուրքերը հետաձգելու մասին ԱՄՆ որոշումը։ Անհրաժեշտ է երկարաժամկետ որոշում գտնել եւ խուսափել ԱՄՆ–ի հետ առեւտրային պատերազմից, որից կարող են տուժել երկու կողմերն էլ։ Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որ մեր տնտեսությունը մրցունակ լինի եւ լավ առեւտրային կապեր հաստատենք այնպիսի պետությունների հետ՝ ինչպիսին ԱՄՆ–ն է։ Սա որոշիչ հարց է արտահանմանը ուղղորդված երկրի՝ Ավստրիայի համար, որտեղ ամեն երկրորդ աշխատատեղը կախված է արտահանումից»,–գրել է նա իր թվիթերյան էջում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել պղնձի եւ ալյումինի մատակարարման պայմանների շուրջ Եվրամիության, Կանադայի եւ Մեքսիկայի հետ բանակցությունների ժամկետը հետաձգել մինչեւ հունիսի 1-ը։
Ich begrüße den weiteren Aufschub von #Strafzöllen der USA gegenüber der #EU. Es muss aber nun eine nachhaltige Lösung gefunden & ein #Handelskrieg mit den #USA, bei dem am Ende nur beide Seiten verlieren würden, vermieden werden. 1/2
— Sebastian Kurz (@sebastiankurz) 1 мая 2018 г.
Wir müssen alles tun, damit wir als #Standort wettbewerbsfähig sind. Dazu gehören auch gute Handelsbeziehungen mit Staaten wie den #USA. Gerade als exportorientiertes Land wie #Österreich, wo jeder zweite Arbeitsplatz am #Export hängt, ist das entscheidend. 2/2
— Sebastian Kurz (@sebastiankurz) 1 мая 2018 г.




























