Պաղեստինի ազգային խորհրդի բացման ժամանակ երկրի նախագահ Մահմուդ Աբբասի հայտարարությունը «հակասեմական» բնույթ էր կրում: Այս մասին հայտարարել է Մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը:
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները խորը անհանգստություն են առաջացնում, հակասում են պաղեստինցի ժողովրդի շահերին եւ չեն նպաստում Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը: Մլադենովը կարծում է, որ նման հայտարարություններն «անթույլատրալի են»: Նա հիշեցրել է, որ երկրների առաջնորդները պարտավոր են դիմակայել հակասեմականությանն եւ չկրկնել դավադրությունների տեսությունը, որոնք ատելություն են հրահրում:
Պաղեստինի Ազգային խորհրդում ունեցած ելույթում Մահմուդ Աբբասը հայտարարել էր, որ Եվրոպայում հրեաների հետապնդումը «նրանց պահվածքի» հետեւանք էր: Նա նշել է, որ հրեաներին հետապնդել են ոչ թե իրենց կրոնի, այլ այն բանի համար, որ նրանք բանկիրներ եւ վարկատու են եղել:




























