Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ճիշտ չի համարում Իրանի միջուկային համաձայնագրից հրաժարվելը, քանի դեռ դրան այլընտրանք չեն գտել։ Այս մասին նա հայտարարել է BBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

Գուտերեշի խոսքով՝ Իրանի հետ համաձայնագիրը կարեւոր դիվանագիտական հաղթանակ է եղել, որն անհրաժեշտ է պահպանել. «Մենք չպետք է հրաժարվենք դրանից, քանի դեռ չունենք ընդունելի այլընտրանք»,–ասել է նա։