Իսրայելը ուրբաթ հետ է կանչել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում 2019-2020 թվականներին ոչ մշտական անդամի տեղի համար  իր թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի աղբյուրին:

Գործակալության տվյալներով՝ երկրի իշխանությունները համապատասխան որոշում են կայացրել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամների կազմում ընդգրկվելու ցածր հավանականության պատճառով:

Գործակալությունը նշում է, որ ԱԽ-ում արեւմտյան եվրոպական եւ այլ երկրների խմբից երկու տեղի համար բացի Իսրայելից հավակնում են Բելգիան եւ Գերմանիան: Ընտրությունները պետք է կայանան հաջորդ ամիս ՄԱԿ-ի ԳԱ-ում: