Չինաստանի փոխվարչապետ Լի Հեն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգթոն Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ առեւտրային բանակցությունները շարունակելու համար: Այցը տեղի կունենա անցյալ շաբաթ Պեկինում կայացած բանակցություններից հետո, որոնց ընթացքում հիմնական առեւտրային տարաձայնությունների վերաբերյալ հնարավոր չեղավ բեկման հասնել, հաղորդում է AP-ն:
«Մենք աշխատում ենք այն ամենի ուղղությամբ, ինչ մենք կարծում ենք որ, լավ կլինի բոլորի համար», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Չինաստանի գլխավոր տնտեսական խորհրդատուն, փոխվարչապետը նախագահի տնտեսական թիմի հետ քննարկումները շարունակելու համարհաջորդ շաբա կժամանեն», - ավելացրել է նա:
Նշենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է անբարեխիղճ առեւտրային քաղաքականության եւ մտավոր սեփականության գողության մեջ՝ սպառնալով մաքսատուրքեր սահմանել ներմուծվող չինական ապրանքների համար: Պեկինն, իր հերթին, սպառնացել է պատասխան միջոցներով:





























