ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Ամերիկյան պետությունների կազմակերպությանը կոչ է արել կասեցնել Վենեսուելայի անդամակցությունը, հաղորդում է Reuters-ը:

Նա նաեւ կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կասեցնել մայիսի 20-ին կայանալիք ընտրությունները` ասելով, որ այս ընտրությունները «կեղծիք» եւ «խարդախություն» կլինեն: Փենսը կարծում է, որ Վենեսուելայի հարեւանները պետք է քայլեր ձեռնարկեն Կարակասի դեմ՝ երկրի ղեկավարության համար վիզայի սահմանափակումներ մտցնեն եւ այլ միջոցներ ձեռնարկեն Մադուրոյին պատասխանատվության ենթարկելու համար: