ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո  մյուս կողմերին կոչ է արել ամբողջությամբ կատարել համաձայնության իրենց պարտավորությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես չափազանց մտահոգված եմ այն հայտարարությամբ, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից եւ սկսում է խստացնել պատժամիջոցները», - հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը: «Ես կոչ եմ անում ԳՀՀԾ-ի այլ անդամներին ամբողջությամբ կատարել իրենց պարտականությունները, եւ կոչ եմ անում նաեւ ՄԱԿ-ի մյուս բոլոր անդամներին աջակցել այս համաձայնությանը», - ասել է Գուտերեշը: