Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան պայմանավորվել են համագործակցել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի դադարեցման հարցում, փոխանցում է AP-ն: Համաձայնությունը ձեռք է բերվել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հանդիպման ժամանակ:
Աբեի խոսքով՝ կողմերը քննարկել հնարավորությունը, թե ինչպես Հյուսիսային Կորեային ստիպեն միջուկային զենքից հրաժարվել: Սակայն նա մանրամասներ չի ներկայացրել: «Մենք պետք է մշտապես պնդենք Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման մասին եւ Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղության ու կայունության հասնենք»,- ասել է Աբեն Տոկիոյում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում:
Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Յասուտոշի Նիշիմուրան հայտնել է, որ 3 առաջնորդները համաձայնվել են աշխատել ազատ առեւտրի մասին 2 համաձայնագրերի, ազատ առեւտրի պակտի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների հետ առաջարկվող Տարածաշրջանային հանընդգրկուն տնտեսական գործընկերության շուրջ:





























