Կատարը իրանական միջուկային համաձայանգրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո միջուկային սպառազինությունների մրցավազքը թույլ չտալու համար երկխոսության կոչ է արել: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ նշված է Կատարի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որի հատվածները ներկայացնում է Al Watan թերթը:
Տեքստում նշվում է, որ Դոհան ուշադիր հետեւում է ԳՀՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: «Կատար պետությունը, ինչպես եւ Պարսից ծոցի մյուս երկրները, այս պայմանագրի մասմնակիցը չեն, բայց դրա աշխարհագրական դիրքի եւ գործարքի կողմերի հետ քաղաքական եւ պատմական հարաբերությունների պատճառով անմիջականորեն կապված է նրանց կողմից ընդունված որոշումների հետեւանքների հետ»: Էմիրաթում կարծում են, որ «առաջնայինը պետք է լինի տարածաշրջանի ապամիջուկայնացումը եւ միջուկային սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիությունը»:
«Կատար պետությունը բարձր է գնահատում միջազգային եւ տարածաշրջանային խաղացողների եւ գործարքի մասնակիցների ջանքերը, որոնք ձգտում են կարգավորել ցանկացած հնարավոր էսկալացիա եւ փորձում են հասնել այնպիսի լուծման, որը միջուկային զենքից կազատի տարածաշրջանը: Բոլոր կողմերի շահերից է բխում զսպվածություն ցուցաբերել եւ խելամիտ կերպով լուծել իրավիճակը՝ փորձելով տարաձայնությունները վերացնել երկխոսության միջոցով », - ընդգծել է վարչությունը:
Մայիսի 8-ին Թրամփը հայտարարեց համաձայնագրից Վաշինգթոնի դուրս գալու մասին, գործարքի, որը միջուկային ոլորտում սահմանափակում է Թեհրանի գործունեությունը՝ ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցները չեղարկելու դիմաց:





























