Այլեւս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Այլեւս երբեք խորհրդակցությունների սրահում միայն նախարարի առջեւ ջուր դրված չի լինելու, այլեւս երբեք Սփյուռքի նախարարությունը նախկինը չի լինի:
Սա հեղափոխություն է, սիրելիներս, եւ սա նաեւ արժեքների, մշակույթների հեղափոխություն է:
Սարսափելի շատ անելիքներ ունենք, երեկոյան կամփոփեմ առաջին աշխատանքային օրս: Բայց մի բան արդեն կայացած փաստ է՝ փոփոխություններն արդեն եկել են: Ի գործ»,-նշել է նա:





























