Easytraveling-ը գործարկեց արտագնա զբոսաշրջիկներին եւ տուրիստական ընկերություններին մեկտեղող նույնանուն հավելվածը: Ծրագրի պաշտոնական շնորհանդեսը կայացավ մայիսի 12-ին Երեւանում:
Easytraveling հավելվածն էականորեն կդյուրացնի ճամփորդությունները եւ կխթանի տուրիստական գործակալությունների գործունեությանը զարգացմանը:
Լրագրողների հետ զրույցում Easytraveling ընկերության հիմնադիր եւ տնօրեն Վահագն Սահակյանը նշեց, որ հավելվածն առցանց հարթակ է, որն կապի միջոց է հանդիսանում Հայաստանում գործող տուրիստական գործակալությունների եւ պոտենցիալ արտագնա զբոսաշրջիկների միջեւ:
Ծրագիրն օգտատերերին հնարավորություն է տալիս հեշտ ու արագ՝ անկախ գտնվելու վայրից եւ ժամից, առանց գործակալություններ այցելելու կամ զանգահարելու, ստանալ առաջարկներ տվյալ պահին Easytraveling համակարգում գրանցված բոլոր տուրիստական գործակալություններից կամ մեկ նախընտրելի գործակալության կողմից՝ նշված ժամանակահատվածի եւ վայրի համար բոլոր հնարավոր տրբերակները, ինչպես նաեւ ամրագրել լավագույն տարբերակը: Ընդ որում՝ հաճախորդները հնարավորություն ունեն նշել իրենց համար նախընտրելի պայմանները:
Տուրիստական գործակալություններին Easytraveling հավելվածը հնարավորություն է տալիս արտագնա տուրփաթեթներն առաջարկել առցանց օգտատերերին՝ ներգրավելով նոր հաճախորդներ, գովազդել հատուկ առաջարկները, առանց հերթերի սպասարկել հաճախորդներին:
«Ծրագիրը ստեղծվեց իմ անձնական փորձի, պոտենցիալ զբոսաշրջիկների եւ ճամփորդների եւ, իհարկե, տուրիստական գործակալությունների պրոֆեսիոնալ կարծիքների հիման վրա: Օգտատերերին այն հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում առցանց ստանալ առաջարկներ, նախնական ամրագրել եւ ավարտին հասցնել տուրօպերատորի հետ գործարքը»,- ասաց տնօրենը:
Նրա խոսքով՝ այս պահին հասանելի է Easytraveling հավելվածի առաջին տարբերակը, բայց մշակված են նաեւ երկրորդ, երրորդ եւ չորրորդ տարբերակները, որոնցով հնարավոր է գործարքն ավարտին հասցնել առանց գործակալություն այցելեու՝ վճարումից մինչեւ փաստաթղթերի փոխանակումը:
«Easytraveling հավելվածն էականրոեն կդյուրացնի ճամփորդությունները եւ կխթանի տուրիստական գործակալությունների գործունեությունը, կնպաստի արտագնա տուրիզմի զարգացմանը: Մեր մարքեթինգային ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նմանատիպ առաջարկ գոյութուն չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասաց Վահագն Սահակյանը:
Ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Անի Գեւորգյանն էլ նշեց, որ որեւէ երկիր մեկնելիս այլեւս կարիք չկա հերթով զանգահարել բոլոր գործակալություններին, ճշտել ու համեմատել սակագները, լրացուցիչ հարցերի դեպքում նորից զանգահարել, ժամանակատար այլ գործողություններ կատարել:
«Բավական է ներբեռնել Easytraveling հավելվածը, որը հասանելի է սմարթֆոն ունեցող ցանկացած անձի, համապատասխան դաշտերում նշել նախընտրելի երկիրը, ուղեւորվող անձանց թիվն ու այլ տեղեկությունները, որից անմիջապես հետո ստանում էք տասնյակ առաջարկներ, համեմատում ,ընտրում եւ նախնական ամրագրում ամենահարմարը»,- նշեց նա:
Մարքեթինգային բաժնի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ հավելվածի ծառայությունը միանգամայն անվճար է: Ավելին, այն ներառում է բոնուսային համակարգ, եւ հաճախորդները, ցանկացած ամրագրում կատարելուց հետո, կուտակում են բոնուսներ, որոնք կարող են հետագայում կանխիկացնել ընկերության գրասենյակում:
Հավելվածը քիչ տեղ է զբաղեցնում հեռախոսում եւ որեւէ բարդություն չի առաջացնում հետագա օգտագործման համար: Այն հասանելի է Google Play եւ App Store մարքեթներում, ինչպես նաեւ https://easytraveling.am/ հղումով:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, որը հասանելի է iOS եւ android օպերացիոն համակարգերի համար, գրանցվել եւ էլեկտրոնային փոստի միջոցով հաստատել գրանցումը: Հաստատումից հետո բացվում է «Իմ էջը»՝ «Իմ հարցումները», «Հարցումներ», «Տուրիստական գործակալություններ», «Հատուկ առաջարկներ», «Պայմաններ» եւ այլ բաժիններով:
«Հարցում» բաժնում օգտատերը համապատասխան դաշտերում լրացնում է տվյալներ նախընտրելի երկրի, քաղաքի, ուղեւորվող անձանց թվի, մեկնման ժամանակահատվածի, հանգստի տեւողության, հյուրանոցի դասի, սննդի տեսակի, վճարման եղանակի վերաբերյալ եւ այլ մանրամասներ, նշում քաղաքացիությունը, անհրաժեշտության դեպքում՝ օգտվում կամ հրաժարվում «Վիզայի աջակցություն» ծառայությունից, ավիատոմս պատվիրում: Հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանից իրականացվող չվերթներից:
Հարցումն ուղարկվում է տուրիստական գործակալություններին, այնուհետեւ հաճախորդն իր հեռախոսին ստանում է ծանուցում գնային առաջարկների վերաբերյալ: Դրանք օգտատերը կարող է տեսնել «Իմ հարցումները» բաժնում: Ընտրելով ստացված առաջարկներից նախընտրելի տարբերակը՝ հաճախորդը կատարում է նախնական ամրագրում, որից հետո գործակալությունը կապ է հաստատում նրա հետ:




























