Մոսկվան եւ Փարիզը ողջունում են Սիրիայի՝ պատվիրակությանը ՄԱԿ-ի սահմանադրական հանձնաժողով ուղարկելու որոշումը: Այդ մասին իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ Սիրիայում տիրող իրավիճակի համատեքստում երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ անհրաժեշտ է հետագայում էլ  նպաստել քաղաքական կարգավորմանը, մասնավորապես` հաշվի առնելով Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի առաջարկությունները:

 «Ռուսաստանը կշարունակի աշխատել Սիրիայի կառավարության եւ ընդդիմության հետ Աստանայի գործընթացի շրջանակում: Բանակցությունների այս ձեւաչափը ապացուցել է իր գործունակությունը, ծանրակշիռ արդյունք է տալիս: Մենք պատրաստ ենք շփվել նաեւ այսպես կոչված փոքր խմբի հետ: Բնականաբար, հաշվի ենք առնում այն, որ հարկավոր է հարգել ինքիշխանության սկզբունքը», — ասել է Պուտինը: