Բեւեռլի-Հիլզի լավագույն վարսավիրանոցներից մեկի տիրուհին քրեդիտ-քարտերի մեքենայությունների արդյունքում յուրացրել է մեկ միլիոն դոլար:
«Chez Gabriela Studio» հեղինակավոր սրահի այցելուները եղել են հիմնականում հոլիվուդյան աստղերը, որոնց հաշիվների վրա միշտ էլ մեծ գումարներ են եղել: Նրա զոհերն են դարձել երգչուհի Շերը, դերասանուհիներ Լիվ Թայլերն ու Էնն Հեթեուեյը:
Գաբրիելա Հաշեմիպուրը՝ սրահի տիրուհին խոստովանել է, որ գումարներ է հանել հաշիվներից՝ առանց տեղեկացնելու դրանց տերերին: Այժմ նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում: Նրան հավանաբար կարտաքսեն Մեքսիկա, քանի որ ապօրինաբար ամերիկյան անձնագիր է ստացել:





























