2012-ին «Գազպրոմ» ընկերությունը կավելացնի ադրբեջանական գազի գնման ծավալները, հաղորդում են ընկերությունից:  Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել հունվարի 21-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաեւի եւ «Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերի միջեւ:

Հանդիպման ժամանակ հաստատվել է, որ 2011-ին «Գազպրոմը» Ադրբեջանից կգնի 2 մլրդ խմ գազ: Ընկերությունների ղեկավարները պայմանավորվել են զարգացնել հաջող համագործակցությունը եւ ավելացնել գնման ծավալները 2012-ին:

Գազի գնման միջինժամկետ պայմանագիրը ստորագրվել է SOCAR-ի եւ «Գազպրոմի» միջեւ 2009-ի հոկտեմբերի 14-ին: Պայմանագրում լրացումներ են կատարվել 2010-ի սեպտեմբերի սկզբին՝ Բաքվում: