ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ-ն վետո է դրել Քուվեյթի առաջարկած բանաձեւին, որը դատապարտում է Իսրայելին պաղեստինցիների դեմ կիրառված ուժի համար: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներակայացուցիչ Նիկի Հեյլին բանաձեւը  «միակողմանի տեսակետ» է անվանել:

«ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը գլխավոր պատասխանատվությունն է կրում Գազայի հատվածում սարսափելի կենսապայմանների համար», - ասել է նա:

ՄԱԿ ԱԽ-ի 15 անդամներից 10-ը կողմ է քվեարկել, դեմ է քվեարկել միայն ԱՄՆ-ն: Մնացած 4-ը ձեռնպահ է մնացել:

Հիշեցնենք, որ Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին բախումների հետեւանքով Իսրայելի ԶՈՒ-ն սպանել է 116 պաղեստինցու: