Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմում նկարահանված, ծագումով Բանգլադեշից երիտասարդ բրիտանացի դերասանուհի Աֆշան Ազադի եղբայրը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման՝ քրոջը ծեծելու համար: Իսկ ծեծի պատճառն այն է, որ դերասանուհին սիրում է «անհաջող ընտանիքից» սերված մի երիտասարդի:
21-ամյա Աֆշան Ազադը կատարել է Հարրի Փոթերի դասընկերուհու դերը՝ երիտասարդ հրաշագործների դպրոցում:
Նրա ընտանիքը մահմեդական է: Երբ նրա ընտանիքի անդամները կասկածել են, որ իրենց աղջիկը հանդիպում է հուդաիզմ դավանող տղայի հետ, սկանդալ են սարքել: Ընտանեկան վեճի ժամանակ երիտասարդ դերասանուհուն ծեծել են, վիրավորել, սպառնացել սպանել: Դրանից հետո 21-ամյա Ազադը հեռացել է հայրական տնից Մասաչուսեթս, իսկ հիմա ապրում է Լոնդոնում:





























