Հունիսի 6-ին, ժամը 16:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին մոտ 4 մ երկարությամբ ծառի ճյուղը պոկվել և կախվել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:




























