Ֆրանսիացի դերասանուհի եւ մոդել Իզաբել Կարոյի մայրը՝ Մարի Կարոն ինքնասպան է եղել: Իզաբել Կարոն մահացել էր անցած տարեվերջին անորեքսիայից:

Հանգուցյալի ամուսնու՝ Կրիստիան Կարոյի խոսքով, Մարին իրեն մեղավոր էր համարում, որ պնդել է Իզաբելի հոսպիտալացման վրա: Կրիստիան Կարոն համոզված է, որ Իզաբելի մահվան պատճառը Բիշ կլինիկայի բժիշկների հանցավոր անփութությունն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իզաբել Կարոն, ով տառապում էր անորեքսիայից 13 տարեկանից, մահացել էր Տոկիոյից վերադառնալուն պես: Նա ընդամենը 28 տարեկան էր եւ կշռում էր 27 կգ: