ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագիրը եւ այն չկապել երկրի տարածաշրջանային ազդեցության հարցերի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կարեւոր է պահպանել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ն), որը պետք է մնա խաղաղության եւ անվտանգության կարեւոր բաղադրիչ՝ անկախ տարածաշրջանում Իրանի դերի մասին ավելի լայն քննարկումներից», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Գուտերեշը:

Իրենց հերթին Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչները վերահաստատել են իրենց հանձնառությունը համաձայնագրերի իրականացմանը: