Ղազախստանում ձերբակալվել է մի խաբեբա, ով իրեն ներկայացնում էր որպես նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռ: Աբդուլլաեւ ազգանունով 26-ամյա երիտասարդն 9 ամիս մեքենայություններ էր անում Պավլոդարում: Զոհերին մոլորեցնելու համար նա ոստիկանի համազգեստ եւ «Ռուսլան Կուլիբաեւի» անունով վկայական էր օգտագործում (Թիմուր Կուլիբաեւը Նազարբաեւի փեսան է):

Նախագահի անվան տակ նա գործարարներից 15 միլիոն թենգե (100 հազար դոլար) է շորթել: Նա անգամ գումարներ էր գողացել որոշ գործարարներից:

Աբդուլլաեւին ձերբակալել էին Պավլոդարում, երբ փորձում էր խաբել հերթական զոհին: Ինքնակոչին մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում: