Կազմվել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից օրենքի խախտումների ցանկը: Նման հետաքրքիր զբաղմունք է գտել Esquire հանդեսը: Ցանկում հայտնվել են այն արարքները, որոնք նա կատարել է ոչ միայն նախագահ եւ վարչապետ եղած ժամանակ, այլեւ կարիերայի սկզբում:

Պուտինը երեք անգամ խախտել է երթեւեկության կանոնները: Մի անգամ Պուտինի վարած մեքենան վրաերթի է ենթարկել 5-ամյա մի տղայի: Դեպքը տեղի է ունեցել 1997թ.:

Esquire-ը գրում է, որ Պուտինը Գերմանիայում էրոտիկ-շոու է այցելել:

2001թ. Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի պետության առաջին դեմքին չի կարելի քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկել պաշտոնավարման ժամանակ կատարած հանցագործությունների համար: